Դասընթացը բաղկացած է թեմաների բաժանված վիդեոդասերից, նյութերից և գործնական առաջադրանքներից:
Ձեր ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է հետևել հարթակի օրացույցին և տվյալ օրվա առաջադրանքն ուղարկել դասախոսին: Առաջադրանքների արդյունքների հիման վրա դասախոսը անհատական ցուցումներ կտա յուրաքանչյուրին:
Ավարտելով այս դասընթացը՝ դուք հմտորեն կտիրապետեք Microsoft Office -ի ամենապահանջված ծրագրին և կստանաք այդ փաստն հաստատող հավաստագիր:

- Դասախոս: Lida Petrosyan
Excel էլեկտրոնային աղյուսակների ծրագիրը նախատեսված է աղյուսակային տեսքով տվյալների հետ աշխատելու համար, մասնավորապես՝
- տվյալներով տնտեսական, վիճակագրական, մաթեմատիկական և այլ հաշվարկներ անելու,
- աշխատանքային ֆորմաների /շաբլոնների/ ստեղծման,
- տվյալների հիման վրա դիագրամաներ կառուցելու,
- որոշակի կրիտերիաներով տվյալների փնտրման և տեսակավորման,
- տվյալների բազաների ստեղծման,
- աղյուսակների և դրանց գրաֆիկական տարբերակների տպման համար։
Առցանց դասընթացի տևողությունը 20 օր է, արժեքը՝ 10,000 դրամ: Դասընթացի ընթացքում կլինեն ուղիղ միացումներ (Webinar) հարցերի պարզաբանման և գործնական պարապմունքների համար:
Ուղարկեք մասնակցության հայտ և ստացեք մշտական հասանելիություն վիդեոդասերին և նյութերին, նույնիսկ դասընթացի ավարտից հետո:

- Դասախոս: Lida Petrosyan
Դասընթացում ներկայացված են տեղեկատվական անվտանգության ոսկե կանոնները, որոնց իմացությունը թույլ կտա համակարգչային օգտատերերին կառավարել և պահպանել անձնական և կազմակերպության տվյալները հարձակումներից, արտահոսքից և այլ վտանգներից։

- Դասախոս: Aleks Davtyan Admin